«Անձնական» հետվճարային սակագնային պլան` ՎիվաՍել-ՄՏՍ-ից
24/03/2011 12:36

«Անձնական» հետվճարային սակագնային պլան` ՎիվաՍել-ՄՏՍ-ից

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը, որն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: 10000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.

• ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
• ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
• ամսական 200 SMS
• ամսական 200 ՄԲ ինտերնետ

Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 35
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 25
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35
Դեպի 374 97 բջջային ցանց 35
Դեպի 374 47 քաղաքային ցանց 35

SMS դրամ/SMS

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 10
Այլ ուղղություններով 20

MMS դրամ/MMS
Տեղական 15
Դեպի էլ. փոստի հասցե 15

Միջազգային

ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) 15
Ինտերնետ
Բոլոր կայքերը 30 դրամ/ՄԲ

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ՙ111 օնլայն՚ պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից և 11 հազար վաճառակետերից որևէ մեկը:
 

«Անձնական» հետվճարային սակագնային պլան` ՎիվաՍել-ՄՏՍ-ից