.jpg)
29/03/2011 16:15
«Միկա»-«Բանանց» հանդիպման մրցավարը Սուրեն Բալիյանն է
Մարտի 30-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին` «Միկա»-«Բանանց» հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, խաղի մրցավարն է Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Արման Վարդանյանը 4-րդ պաշտոնյան է, իսկ տեսչի պարտականությունները կկատարի Սլավիկ Ղազարյանը: