Ալեքսանդր Գրիգորյանը ստացավ «A» կարգի արտոնագիր
31/03/2011 20:05

Ալեքսանդր Գրիգորյանը ստացավ «A» կարգի արտոնագիր

Ռուսաստանի ֆուտբոլային միության արտոնագրային կենտրոնում մարզչական «A» կարգի արտոնագրի ստացման քննություն են հանձնել ֆուտբոլային մի շարք մասնագետներ: Հիշեցնենք, որ այդ արտոնագիրը մարզիչներին հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատել 1-ին դիվիզիոնի թիմերում և կատարել Պրեմիեր լիգայի մարզիչների օգնականի պարտականություններ:

Ինչպես հաղորդում է «Հայրենական մարզիչների միության» պաշտոնական կայքը, նրա երեք անդամները` Վլադիսլավ Ռադիմովը, Վլադիմիր Մամինովը և Ալեքսանդր Գրիգորյանը, հաջող են հանձնել քննությունները և ստացել են «A» կարգի արտոնագիր:

Ալեքսանդր Գրիգորյանը ստացավ «A» կարգի արտոնագիր