.jpg)
Վաղը մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը
Վաղը լրանում է ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ պետականորեն Հումորի և երգիծանքի պաշտոնական օր հռչակված Ապրիլի 1-ի հնգամյակը: Հոբելյանական տարվա տոնական միջոցառումները, որոնք անցնելու են ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, սկսվելու են Նկարիչների միության ցուցասրահում և «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով (միջոցառումների սկիզբը` 12:00-ին) և ավարտվելու է երեկոյան ժամը 18:00-ին` Արամի և Նալբանդյան փողոցների հատույթում գտնվող մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարան տանող գետնանցման հարակից տարածքում հրավիրված բացօթյա ասուլիսով և դրան հաջորդելիք համաժողովրդական տոնակատարությամբ:
Այս մասին տեղեկացնում է «Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը»:
Մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
Ծիծաղի օրը Երևանում
Ժամը 12:00 – Երգիծանկարների հանրապետական ցուցահանդես` Հայաստանի Հանրապետության նկարիչների միության ցուցասրահում:
Ժամը 13:00 – Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցադրություն` «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում:
Ժամը 14:00 – Երգիծաքանդակների ցուցահանդես` «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում:
Ժամը 15:00 – Ապրիլմեկյան կինոցուցադրություն և վարպետաց դաս` «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում:
Ժամը 16:00 – Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում`Ռուբեն Բաբայանի «Հայի բախտ» ներկայացման բեմադրությունը:
Ժամը 17:00 – «Քաջասիրտ ZOZO-ն պղպջակների աշխարհում», շոուն` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում :
Ժամը 18:00 – «Գրաֆիթին գետնանցումում», միջոցառման ամփոփումը` մետրոյի ,«Հանրապետության Հրապարակ» կայարանին հարակից գետնանցումում: