ՀՍՀԱՖ-ի մարզիկները` ՌԴ լողի բաց առաջնությունում
31/03/2011 18:37

ՀՍՀԱՖ-ի մարզիկները` ՌԴ լողի բաց առաջնությունում

2011 թ. ապրիլի 4-10-ը Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը կմասնակցեն նաև Հայաստանի հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի երեք մարզիկները` Մարգարիտա Հովակիմյանը, Ավագ Տոնոյանը և Արտակ Դավթյանը: Առաջնությունը միջազգայինի կարգավիճակ ունի և ընդգրկված է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի մրցաշարերի ցանկում:

Ինչպես տեղեկացնում են ՀՍՀԱՖ-ից, մասնակիցների թվում են նաև Ղազախստանի, Թաթարստանի, Բաշկիրիայի և Ռուսաստանի մի շարք մարզերի տասնյակ թիմերի 300-ից ավելի մարզիկներ:

Նշենք, որ հայաստանյան պատվիրակությունը ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Ձերժինսկ կմեկնի ապրիլի մեկին:
 

ՀՍՀԱՖ-ի մարզիկները` ՌԴ լողի բաց առաջնությունում