.jpg)
Aysor-ն` այսօր
ՀՀ Կառավարությունում այժմ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՉԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ: Պետռեգիստրում ներկայում հաշվառված կազմակերպությունների թիվը գերազանցում է 150 հզ-ը, իսկ գրանցված և չաշխատող կազմակերպությունները կազմում են հաշվառվածների առնվազն 20 %-ը:
Այսօր ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Օրենքը մեկ ամիս է գործում է, սակայն ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՒՆԵՆԱԼ «ՄԵԼ ԳԻԲՍՈՆԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԱՍՏՂԻ ՀԵՏ»: Եվրոպայում Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի կիրառման համար գործում է հատուկ միջնորդ կազմակերպություն, որը, սակայն, ոչ թե պայմանգիր է կնքում տվյալ հեղինակի հետ, այլ միջնորդությամբ հեղինակին է փոխանցում հոնորարը:
ԿՈՄԻՏԱՍԻ 12 ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՎՐԱ, ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԳՐՔՈՎ: Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն վերծանել է հայկական խազերը` նոտագրությունը:
Ր. Հովհաննիսյանի նախաձեռնած հացադուլն այսօրվանից սկսած շարունակելու են մի խումբ մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ, անկախ քաղաքական գործիչներ, ովքեր հանդես էին եկել ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությունը քաղաքացիական ակցիա էր, քանի որ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ Է ՏԱՆԸ` ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԲԱԶՄՈՑՈՒՄ:
«Ի՞նչ է նշանակում, որ պետությունն ասում է, որ կոչնչացնի քաղաքացիական օդանավ: Այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա, բայց ես կարող եմ հայտարարել, որ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ` Հայաստանի Հանրապետության նախագահը»,- այսօր հայտարարել է Հանրապետության ղեկավարը:
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011 թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.2-2.7 % գնաճ, ընդ որում, ԳՆԱՃԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է Ք. ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5 %-ով:
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2013 թ. առաջնության ընտրական փուլում Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի ու Անդորրայի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅՏՆՎԵԼ Է «C» ԽՄԲՈՒՄ:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերից գայլի մորթիներ են ստացվել, սակայն հիմնականում դրանք բերվել են Արագածոտնի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից: ԱՅՍՕՐ ԳԱՅԼԵՐԻ ՈՐՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է: Մինչև հիմա որսորդները հանձնել են 91 մորթի (օրվա ընթացքում պարզվեց, որ սպանված գայլերի թվաքանակը 1-ով ավելացել է):