.jpg)
Ֆուրսենկոյին Սպիտակ տուն էին կանչել, այլ ոչ թե Կրեմլ
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն այսօր կանչվել է Սպիտակ տուն` հանդիպելու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, այլ ոչ թե Կրեմլ, ինչպես նախօրոք հայտարարվել էր:
Հանդիպումը վաղօրոք պլանավորված էր, իսկ Ֆուրսենկոյի ու մի քանի այլ մարզական պաշտոնյաների հետ Ռուսաստանի կառավարության ղեկավարի զրույցի թեման աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության նախապատրաստության մասին հարցն էր:
Հանդիպման ընթացքում Ֆուրսենկոն փորձել է ընդլայնել ՌՖՄ-ի լիազորությունները «ԱԱ-2018»-ի կազմակերպման և անցկացման գործում: Այս մասին հայտնում է championat.ru-ն: