Կցուցադրվի գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանին
31/03/2011 20:22

Կցուցադրվի գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանին

Վաղը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում կբացվի գարնանային ցուցահանդեսը, որում կցուցադրվի գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանի Ջերարդ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից` ստեղծված միջազգայնորեն մեծ ճանաչում վայելող ապակեգործների, այդ թվում` չեխ Իվան Մարեշի, Յարոմիր Ռիբակի, Պավել Տրնկայի, Վլաստիմիլ Բերանեքի, Միլան Հանդլի, ամերիկացի Ջոն Կունի և Հերբ Բաբքոքի, Սլովակ Յան Զորիչակի, շվեդ Բերտիլ Վալիենի կողմից: Այս մասին տեղեկացնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի լրատվության և հանրային կապերի բաժնից:

Ցուցադրության գարնանային ոգին նոր հնչերանգ կստանա, երբ ապրիլի կեսին Այցելուների կենտրոնում տեղադրվի Զատիկի ծառը, որը կներկայացնի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագրի պատանի մասնակիցների աշխատանքները:
 

Կցուցադրվի գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանին