.jpg)
Գերման Զոնին. «Հայերի հետ խաղում ոչ-ոքին խայտառակություն է»
Անցյալում հայտնի մարզիչ Գերման Զոնինը կտրուկ քննադատության է ենթարկել Ռուսաստանի հավաքականի խաղը վերջին երկու` Հայաստանի և Կատարի ընտրանիների հետ ստուգողական հանդիպումներում:
«Մեր ժամանակներում նման արդյունքների համար մարզիչներին հեռացնում էին` վզակոթին տալով,- Զոնինի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:- Չեմ ասում, որ այդպես է պետք վարվել նաև Դիկ Ադվոկատի հետ: Նա, այնուամենայնիվ, փորձառու մարզիչ է և «Զենիթին» չեմպիոնության է հասցրել: Պետք է ֆուտբոլիստներից պատասխան պահանջել, այլ ոչ թե անիծել, որ մեզ համար ամեն ինչ լավ չէ: Նրանք կարծես չեն հասկանում, որ Հայաստանի հավաքականի հետ ոչ-ոքին խայտառակություն է: Իսկ կատարցիների հետ արձանագրած ոչ-ոքիի համար նույնիսկ բառեր չեմ գտնում: Ես այնպիսի զգացում ունեմ, որ մեր խաղացողներից ոչ մեկն էլ չգիտի` ինչպես հարձակվել ու ինչպես պաշտպանվել…»: