Հաստատվեցին ֆինանսական աջակցության չափաքանակները
31/03/2011 18:37

Հաստատվեցին ֆինանսական աջակցության չափաքանակները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, սա այն խնդիրն է, որը մշտապես մտահոգում է գյուղացիներին։ Ըստ նրա` այս տարի ևս կառավարությունը մոտ 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` դրանով իսկ կանխելով ջրի սակագնի բարձրացումը։ Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը:
 

Հաստատվեցին ֆինանսական աջակցության չափաքանակները