.jpg)
Մարզուհին ինքնասպանություն է գործել
2004 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր ավստրիացի ձյուդոյիստ Կլաուդիա Հայլը վերջ է տվել իր կյանքին ինքնասպանությամբ, 29 տարեկան հասակում: Այս մասին գրում է AP գործակալությունը: Նա Վիեննայում ցատկել է բարձրահարկ շենքի 6-րդ հարկից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավստրիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հանս Պաուլ Կուչերը հայտարարել է, որ Հայլն «ակտիվ մարդ էր»: «Եվ յուրաքանչյուրը, ով ճանաչում է նրան, ցնցված է կատարվածից»,- նշել է նա:
Ավելացնենք, որ Հայլն արծաթե մեդալ է նվաճել աթենքյան օլիմպիական խաղերում, մինչև 63 կգ քաշային կարգում: Նա երկրորդն է ճանաչվել նաև Եվրոպայի 2005 թ. առաջնությունում: Իսկ վերջին ժամանակներս Հայլը մարզում էր պատանիներին: