.jpg)
31/03/2011 18:26
Կառլեն Մկրտչյանը` Հենրիխ Մխիթարյանի հետքերով
Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վաղը կմեկնի Դոնեցկ և հանդես կգա տեղի «Մետալուրգի» կազմում: Ստորագրված պայմանագրի համաձայն` Հայաստանի 2010 թ. լավագույն ֆուտբոլիստը դոնեցկյան թիմի կազմում հանդես կգա երեք տարի ժամկետով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը: