.jpg)
Օթար Կուշանաշվիլի. «Հենրիխ Մխիթարյանից հեթ-տրիկ էի ակնկալում»
«Սովետսկի սպորտի» փորձագետ Օթար Կուշանաշվիլին, անդրադառնալով մարտի 26-ին կայացած Հայաստան-Ռուսաստան խաղի թեմային, նշել է, որ Հենրիխ Մխիթարյանից հեթ-տրիկ էր սպասում:
«Հայաստանի հավաքականի հետ խաղում ոչ մի վատ բան չտեսա,- նշել է Կուշանաշվիլին:- Ընդհակառակը, մենք ականատես եղանք լավ ֆուտբոլի: Գերազանց էր գործում Շիրոկովը, հուսալի էր Ակինֆեևը: Իսկ ինչո՞ւ ես հավաքականին քննադատելու պատճառ չեմ տեսնում: Որովհետև պատրաստվել էի, որ հայերը կհաղթեն 8:0 հաշվով: Եթե, իհարկե, ելնենք իմ քաղաքականությունից, իսկ այդ քաղաքականության տրամաբանությունը հանգեցնում էր նրան, որ Հայաստանի հավաքականը բուլդոզերով պետք է անցնի մեր վրայով: Չգիտեմ ինչու` ինձ թվում էր, որ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է Ախմետովի մոտ, այլ ոչ թե Լուչեսկուի, ինչպես ենթադրում են բոլոր ուկրաինացիները, հեթ-տրիկ կձևակերպի: Այսպիսով, եթե ընդունեք իմ մոտեցումը, որ անելիք չունենք նույնիսկ այս, ինչպես ինքներդ եք անվանում, ամենաթույլ խմբում, կհասկանաք, թե ինչու խաղի ավարտից հետո հրճվանքով ցատկեցի տեղիցս ու գոչեցի. «Ապրեք»: Այն, որ մենք կարողանում էինք քարշ տալ մեր ոտքերը, արդեն իսկ լավ է»: