Լոռու մարզում ձյուդոն 35 տարեկան է
31/03/2011 18:55

Լոռու մարզում ձյուդոն 35 տարեկան է

Ապրիլի 3-ին Վանաձորում տեղի կունենա ձյուդոյի մանկապատանեկան հանրապետական մրցաշար` նվիրված Լոռու մարզում ձյուդոյի հիմնադրման 35-ամյակին: Այդ ժամանակահատվածում Լոռու մարզն ունեցել է զգալի հաջողություններ: Մասնավորապես` Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են դարձել Կարապետ Դեմիրյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Ղազարյանը: Գարիկ Հարությունյանը Եվրոպայի պատանիների օլիմպիական օրերում գրավել է մրցանակային 2-րդ տեղը, իսկ Դավիթ Ղազարյանը 2010 թ. Սինգապուրում կայացած պատանիների առաջին օլիմպիական խաղերում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Ավելացնենք, որ հոբելյանական միջոցառումը կազմակերպել է Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիան: Այս մասին տեղեկացնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Լոռու մարզում ձյուդոն 35 տարեկան է