Մեդվեդևը ցավակցական հեռագիր է հղել Գուրչենկոյի մտերիմներին
31/03/2011 09:42

Մեդվեդևը ցավակցական հեռագիր է հղել Գուրչենկոյի մտերիմներին

Ռուսաստանցիները սգում են նախօրեին կյանքից հեռացած հանրահայտ դերասանուհի և երգչուհի Լյուդմիլա Գուրչենկոյի համար: 76-ամյա Գուրչենկոն մահացել է ծանր հիվանդությունից, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Դերասանուհու մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Խորը վիշտ ապրեցի` իմանալով վաստակավոր ռուսաստանյան դերասանուհու մահվան լուրը: Նրա հեռանալը անդառնալի կորուստ է հայրենի մշակույթի համար», - ասված է ՌԴ նախագահի հեռագրում:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ցավակցանք հայտնելով դերասանուհու մտերիմներին, Գուրչենկոյին անվանել է «իրական աստղ»:

«Նա միշ կմնա մեր հիշողությունում», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
 

Մեդվեդևը ցավակցական հեռագիր է հղել Գուրչենկոյի մտերիմներին