ԶԼՄ-ներ. Օբաման Լիբիայում գաղտնի օպերացիա է նախատեսում
31/03/2011 10:38

ԶԼՄ-ներ. Օբաման Լիբիայում գաղտնի օպերացիա է նախատեսում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Լիբիայում Միացյալ Նահանգների բանակի առաջադրանքի մեկնարկման մասին գաղտնի հանձնարարական: Ինչպես տեղեկացնում է Լենտա.ռու-ն, հղում անելով ABC New-ին, նպատակը լիբիական ընդդիմությանն աջակցելն է` Մուամադ Քադաֆիի դեմ պայքարում:

Մասնավորապես` չնախատեսված դեպքերում հնարավորություն կընձեռվի ապահովել Քադաֆիի հակառակորդների սպառազինումը, սակայն որևէ ցուցում չկա օպերացիայի ներկա փուլում ընդդիմությանը զինելու մաիսն:

Աղբյուրի փոխանցմամբ` Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը` նշելով դրա գաղտնիության մասին:

«Ապստամբների սպառազինման մասին որոշում չի կայացվել: Մենք չենք բացառում, ոչ էլ հաստատում ենք այդ հնարավորությունը: Մենք գնահատում և դիտարկում ենք Լիբիայի ժողովրդին սատարելու բոլոր տարբերակները»,- ասել են Օբամայի ներկայացուցիչները:
 

ԶԼՄ-ներ. Օբաման Լիբիայում գաղտնի օպերացիա է նախատեսում