Բենզինը թանկացել է 3.5 %-ով
31/03/2011 16:13

Բենզինը թանկացել է 3.5 %-ով

2011 թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.5 % գնաճը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.5 % և 5.0 % գնաճով: 2011 թ. մարտին 2010 թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.7 % և 17.7 %-ով, իսկ 2010 թ. դեկտեմբերի համեմատ` 10.8 % և 13.3 %-ով:

2011 թ. մարտին փետրվարի համեմատ` հանրապետությունում գրանցվել է գորգեղենի 0.1 %, այգեգործական 0.1 %, անձնապիտո ապրանքների 0.1 %, դեղամիջոցների 0.1 %, կահույքի 0.2 %, տեքստիլեղենի 0.2 %, խոհանոցային սպասքի 0.2 %, գեղաhարդարման ապրանքների 0.3 %, հագուստի և գործվածքի 0.5 %, ոսկերչական ապրանքների 0.8 %, կոշկեղենի 1.2 % գնաճ:

Դրան զուգընթաց, մշակույթի ապրանքների գները նվազել են 2.2 %-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը` 0.2 %-ով, գրենական պիտույքներինը` 0.2 %-ով, վառելիքինը` 0.1 %-ով, լվացող միջոցներինը 0.1 %-ով, իսկ շինանյութերի գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2011 թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.9 % հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանգստի կազմակերպման 1.0 %, տրանսպորտի 2.8 %, բուժսպասարկման 5.1 % ծառայությունների սակագների հավելաճով:
 

Բենզինը թանկացել է 3.5 %-ով