Ս.Սարգսյան. Հայությունը կսպասի ԱՄՆ նախագահի հստակ գնահատականին
31/03/2011 14:32

Ս.Սարգսյան. Հայությունը կսպասի ԱՄՆ նախագահի հստակ գնահատականին

«Հայությունը միշտ կսպասի այն օրվան, երբ ԱՄՆ նախագահը կասի «ցեղասպանություն» բառը», - Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սպիտակ տան ամենամյա ուղերձից:

«Մեր ցանկությունը միշտ եղել է այն, որ ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձում հստակ գնահատական տա և արտաբերի «ցեղասպանություն» բառը: Այդ մասին ես մեկ անգամ արտահայտվել եմ և կարող եմ ասել, որ ժամանակին անձամբ եմ խնդրել ԱՄՆ նախագահին անել դա: Բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, և ավելի լավ է, երբ ցանկությունները համընկնում են իրականության հետ», - ասաց երկրի ղեկավարը` ցանկություն հայտնելով, որ այս անգամ հայ ժողովրդի իղձն իրականանա: Եթե նույնիսկ դա տեղի չունենա, նախագահ Սարգսյանը կոչ արեց չհիասթափվել և շարունակել ջանքերը:
 

Ս.Սարգսյան. Հայությունը կսպասի ԱՄՆ նախագահի հստակ գնահատականին