.jpg)
«Հայաստանը շահագրգռված է շվեյցարական ներդրումներով»
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել տնտեսական հարաբերությունները Շվեյցարիայի հետ: Այս մասին այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք շահագրգիր ենք շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը»,- ասաց նա` որպես օրինակ բերելով շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այդ բնակավայրերի զբոսաշրջային ներուժի մեծացմանը:
«Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի համար և որ տարիների ընթացքում այն սոցիալական և տնտեսական ծրագրեր է իրականացնում Հայաստանում»,- ասաց ՀՀ Նախագահը:
Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը ևս կարևորեց շվեյցարական ներդրումները Հայաստանում:
«Մեր տնտեսական հարաբերությունները լավ են` չնայած, որ ապրանքաշրջանառությունը դեռ մնում է համեստ մակարդակի վրա և զարգացման կարիք ունի: Կա դեռ չօգտագործված ներուժ, և Շվեյցարիայի իշխանությունները, անշուշտ, կողմ են, որ տնտեսական հարաբերությունները ավելի զարգանան»,- ասաց նա` շեշտելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան կայուն տնտեսական գործընկերներ են:
Կալմի-Ռեյը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցության շրջանակներում ծրագրեր են իրականացվում Սյունիքի մարզում` կաթնարդյունաբերության և այգեգործության ոլորտներում, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ` բնական աղետների կանխարգելման հարցում: Նախագահը հայտնեց, որ վաղը կացելի Գյումրի` ծանոթանալու, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել շվեյցարացի մասնագետների կողմից: