.jpg)
31/03/2011 19:02
Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պատվին պաշտոնական ընթրիք կտան
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին` երեկոյան, ՀՀ Նախագահի անունից` ի պատիվ Շվեյցարիայի նախագահի, կտրվի պաշտոնական ընթրիք: