Ս.Օհանյանը մասնակցել է Ն. Վանյանի կիսանդրու բացման արարողությանը
31/03/2011 18:33

Ս.Օհանյանը մասնակցել է Ն. Վանյանի կիսանդրու բացման արարողությանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր 31-ին Աբովյան քաղաքի Նիկոլայ Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում մասնակցել է զոհված ազատամարտիկ, «Արցախ» գնդի հրամանատար Նիկոլայ Վանյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնեցին պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր խոնարհումը բերելով արցախյան ազատամարտի հերոսի հիշատակին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Արցախյան հաղթանակները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր մարտական ընկերների հերոսությունն ու անձնազոհությունը: Մենք այսօր մեծագույն պարտավորվածություն ունենք պահպանել նրանց արյամբ ձեռք բերված հաջողությունները և շարունակել նրանց կիսատ թողած գործը»:

Դպրոցի բակում Նիկոլայ Վանյանի կիսանդրու բացման կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է. «Կիսանդրու բացումով մենք ռազմահայրենասիրական բաց դասարան ենք ստեղծում դպրոցի մուտքի առջև, քանզի այն աշակերտական տարբեր սերունդների է փոխանցելու արցախյան ազատամարտի հերոսական դասերը»:
 

Ս.Օհանյանը մասնակցել է Ն. Վանյանի կիսանդրու բացման արարողությանը