.jpg)
Սփյուռում հասցե փնտրողը կգտնի այն նաև Google Maps քարտեզի վրա
«Սփյուռի» www.spyur.am կայքում ավելացել է նոր հնարավորություն. որոնում կատարելիս որոնման արդյունքի էջում անմիջապես կարելի է տեսնել գտնված կազմակերպությունների հասցեները` մեկ ընդհանուր Google Maps քարտեզի վրա: Քարտեզում ցուցադրվում է կազմակերպության 1-ին հասցեն: Այս մասին տեղեկացնում են «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի կոմերցիոն և մարկետինգի տնօրենությունից:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ առաջիկայում կայքում սպասվում են այլ փոփոխություններ ևս` մասնավորապես` «Որոնում» հատվածում: Կայքի որոնումը դառնալու է ավելի «խելացի». օգտվողին հուշումներ են տրվելու սխալներով որոնումների դեպքում: