«Շվեյցարիան Հայաստանում  բացեց իր դռները»
31/03/2011 18:12

«Շվեյցարիան Հայաստանում բացեց իր դռները»

Քիչ առաջ Հանրապետության հրապարակին հարող տարածքում` Մելիք Ադամյան 2/ 1 հասցեում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարական համադաշնության դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցով ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսապանատան բացումը վկայում է երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Նախարարն ընդգծեց, որ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը նկատել է տարբեր ոլորտներում: Նա մաղթեց, որ նորաբաց դիվանագիտական առաքելությունը կարողանա, ուղղակի, հարաբերվել ՀՀ պետական կառույցների հետ: Է. Նալբանդյանը խոստացավ նաև, որ հայկական կողմը կանի հնարավոր ամեն ինչ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

«Շվեյցարիան Հայաստանում բացեց իր դռները, իսկ Հայաստանում բոլոր դռները բաց են ձեզ համար»,- հայտարարեց Է. Նալբանդյանը:

Իր հերթին Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կարևորեց դեսպանատան բացումը Հայասատանում` ընդգծելով, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս մեր տարածաշրջանին: Նրա խոսքերով` Շվեյցարիան ձգտում է ուղիղ կապեր հաստատել մայրցամաքի բոլոր երկիրների հետ:

Ողջույնի խոսքից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը բացեցին դեսպանատան պաշտոնական ցուցանակը:

Նշենք, որ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակավել Կոսնտանտին Օբոլենսկին, ով նախկինում զբաղեցնում էր Շվեյցարիան ներկայացնող գրասենյակի ղեկավարի պաշտոնը:
 

«Շվեյցարիան Հայաստանում բացեց իր դռները»