.jpg)
«Էկոդարն» ընդդեմ ՀՀ վարչական դատարանի
Վաղը Վճռաբեկ դատարանում տեղի կունենա «Էկոդար» ՀԿ-ն ընդդեմ Վարչական դատարանի 2010 թ. մարտի 24-ին կայացված որոշման» բողոքի քննությունը: Այս մասին տեղեկացնում են Թեղուտի պաշտպանության խմբից:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր հայցադիմումը` Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման դեմ` պատճառաբանելով, որ ՀԿ-ն իրավունք չունի դատարանում էկոլոգիական իրավախախտումներ վիճարկել: Վարչական դատարանն էլ նախկինում հայցադիմումը վարույթ չէր ընդունել նույն պատճառաբանությամբ, որից հետո «Էկոդար»-ը դիմել էր Վճռաբեկ դատարան և վերջինս ստիպել էր Վարչական դատարանին քննության առնել հայցադիմումը:
«Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն, քննելով Հայաստանի երեք հասարակական կազմակերպությունների դիմումը Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ որոշումների գործընթացների առնչությամբ, 2010թ. դեկտեմբերի 17-ի իր որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը մի շարք դրույթների մասով»,- նշված է Թեղուտի պաշտպանության խմբի հաղորդագրությունում: