.jpg)
Ռոման Ամոյանը` Եվրոպայի չեմպիոն
Գերմանական Դորտմունդում ընթացող Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում, հռչակվեց մայրցամաքի չեմպիոն` ասպարեզից դուրս թողնելով ադրբեջանցի երկու մարզիկների:
Մեր մարզիկը 1/16 եզրափակչում առավելության հասավ լիտվացի Ռամանուս Դագիսի, 1/8 եզրափակչում` վրացի Լաշա Գոգիտաձեի, քառորդ եզրափակչում` ռուս Վալերի Բորգոյակովի նկատմամբ: Կիսեզարափակչում Ռոմանը գեղեցիկ ոճով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էդանիս Ազիզլիին (7:0, 6:0), իսկ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց մեկ այլ ադրբեջանցու` Վուգար Ռահիմովին 1:0, 4:0), ով հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի ներքո:
Ավելացնենք, որ Ռոման Ամոյանը երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: