.jpg)
Շահինյանն ու Պատրիկեևը` բրոնզե մեդալակիրներ
Դորտմունդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մայրցամաքային առաջնությունում մինչև 84 կգ քաշային կարգում ներկայացված Արթուր Շահինյանը նվաճեց բրոնզե մեդալ: 3-րդ տեղի համար պայքարում նա 3:1 և 2:0 հաշիվներով առավելության հասավ գերմանացի Յան Ֆիշերի նկատմամբ: Նույնպիսի արդյունք արձանագրեց նաև գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը` լարված պայքարում 1:0, 0:1 և 1:0 հաշիվներով հաղթելով շվեդ ըմբիշ Յոհան Օրենին:
Ավելացնենք, որ այսօր մրցագորգ դուրս կգան մինչև 60, 74 և 96 կգ քաշային կարգերը ներկայացնող մարզիկները: