.jpg)
Հայաստան-Էստոնիա` մեկ սեղանի շուրջ
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ:
Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Էստոնիայի միջև քաղաքական երկխոսության և աևւտրատնտեսական կապերի ակտիվացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում փոխանակվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի և հեռանկարների շուրջ մտքեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին:
Էստոնացի դիվանագետներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: