.jpg)
Aysor-ն` այսօր
Այսօր հայաստանյայց ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ: Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը:
Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում երեկ մեկնարկած հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ 2011 թ. լողի բաց առաջնության առաջին օրը ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՄԵԴԱԼ` ՄԵԿ ՈՍԿԵ, ԵՐԿՈՒ ԱՐԾԱԹԵ ԵՎ ՄԵԿ ԲՐՈՆԶԵ:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում որոշեց ֆինանսական օգնություն տրամադրել Ճապոնիայի կառավարությանը` երկրաշարժի և ցունամիի հետևանքները մեղմելու նպատակով: ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԿԿԱԶՄԻ 500 ՀԶ.. ակայն թե որ արժույթով այն կարտահայտվի, վարչապետը չնշեց:
Ներկայումս կառավարությունում մշակվում է աշխատավարձերի հաշվարկման նոր հայեցակարգ, որը կքննարկվի 2011-2014 թթ-ի ՄԺԾԾ-ի շրջանակներում: Ֆինանսների նախարարն համոզված է, որ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԷԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄ և լրացուցիչ գնաճի ստեղծում, որի արդյունքում սպասվող արդյունավետությունը չեզոքանալու է:
«Ընտրություններին միասնական ցուցակով ներկայանալու մասին այս պահին խոսելը տրամաբանական չէ: ԱՅԴ ՄԱՍԻՆ ԲՀԿ-ՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Ժամանակի» խմբագրի խոսքով`թերթին դատի են տվել Բելլա Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը, բայց դատանարում հայցորդ կողմը վկայաբերում է հոդվածներ, որոնք Ռոբերտ Քոչարյանի մասին են. «ՈՒՐԻՇ ՊԱՏՃԱՌ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԵՆԴԵՏԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց մասին լավից բացի որևէ բան կգրեն»:
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՕՐԵՐԻՆ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՆ ՁՎԻ ԳԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՑՆԻ, գնաճը կարող է տեղի ունենալ, եթե համաշխարհային շուկայում կերի գները թանկանան»