.jpg)
ԵՄ-ն շփումներ կհաստատի Արցախի փաստացի իշխանությունների հետ
Այսօր Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական Հարևանության Քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձևը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արևելյան ուղղությամբ:
Բանաձևի 47-րդ կետով Եվրոպական խորհրդարանի կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում, հաշվի առնելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Արևելյան հարևանության ծրագրում` անվտանգությանը վերաբերող հարցերում, ակտիվացնել իրենց գործողությունները՝ գտնելու համար Մերձդնեստրյան և Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Բանաձևի հաջորդ` 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները և նորարարական մոտեցումները, և շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) և հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին և տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով: