.jpg)
Երկաթի հանք այցելելիս չինացիները զարմացել են
Չինական «Fortune Oil» ընկերության ներկայացուցիչնները հանդիպել են Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Այս մասին տեղկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն`հղում անելով Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանին:
Վերջինն էլ տեղեկացրել է, որ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում չինացի գործարարներն անընդհատ նշել են, որ իրենք կառավարության հետ են գործարք կնքել:
Ինֆորմացիոն աղբյուը հիշեցրել է, որ «Fortune oil» չինական ընկերությունը 24 միլիոն դոլլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սվարանցի երկաթի հանքերը, որոնք պատկանում էին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Ա. Մնացականյանը նշել է, որ վերոնշյալ մարդկանց մոտ որոշիչը կառավարության խոսքն է նման հարցերում, այլ ոչ հասարակությանը:
Ըստ հաղորդագրության` չինացիները զարմացել են, երբ իմացել են, որ հանքը գտնվում է Հրազդանի ջրամբարի ստորին հատվածում:
Հիշեցնենք, որ 2012 թվականին «Fortune oil» ընկերությունը պատրաստվում է Հրազդանում սկսել վերամշակող գործարանի շինարարությունը: