110 կանայք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով
07/04/2011 19:35

110 կանայք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով

«Մայրության և գեղեցկության» տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարգևատրել է մայրաքաղաքի առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառների մի շարք կին աշխատակիցների: Հանրակրթության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, առողջապահության համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի ու մանկապատանեկան սպորտում մատուցած նշանակալի ծառայությունների համար նշված ոլորտների 110 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության ժամանակ շնորհավորելով ներկաներին` քաղաքապետը մաղթել է առողջություն և երջանկություն, ջերմություն ընտանիքներում, հաջողություններ կյանքում, նորանոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության ոլորտներում և բարեկեցություն:

110 կանայք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով