Քննարկվել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր
07/04/2011 19:00

Քննարկվել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Գյումրիում Իտալիայի Պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հանդիպման ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անտոնիո Մոնտալտոն քաղաքապետին է ներկայացրել իր ղեկավարած կրթամշակութային հիմնադրամի գործունեության ոլորտները` ցանկություն հայտնելով ներդրումային ծրագիր իրականացնել նաև Երևանում։

Ընդգծելով, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստ ցանկացած կառուցողական առաջարկություն քննարկելու` Երևանի քաղաքապետն առաջարկել է ներկայացնել ներդրումային ծրագրի կոնկրետ առաջարկություններ, որոնք, հավանության արժանանալու պարագայում, անպայման կյանքի կկոչվեն:
 

Քննարկվել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր