.jpg)
Լաստանավային փոխադրումների բնագավառում հավելավճար կգանձվի
«ՀԿԵ» ՓԲԸ կողմից իրականացվող բեռնափոխադրման վճարը, միջազգային հաղորդակցություններում, հաշվարկվելու է ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի փոխանակման միջին փոխարժեքով, որը ձևավորվում է արտարժույթի շուկայում, բեռը փոխադրման ներկայացնելու օրը` համաձայն երկաթգծի կայարանից մեկնման օրացույցային դրոշմանիշի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության բաժնից:
Ըստ հաղորդագրության` արտարժույթի շուկայում ձևավորված դոլարի փոխանակման միջին փոխարժեքը սահմանվելու է Կենտրոնական բանկի կողմից և, իսկ 2011 թ.-ի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ փոխադրավարձի սակագները և գործող կարգով կիրառվող շտկիչ գործակիցները, ինչպես նաև կայարանային ծառայությունների դիմաց 2011 թ.-ի 2-րդ եռամսյակում գանձվելիք վճարները, կմնան 1-ին եռամսյակի մակարդակին:
Լաստանավային փոխադրումների բնագավառում Իլիչևս-Բաթումի, Բաթումի-Իլիչևսկ ուղղությունների համար կգանձվի 500 դրամ հավելավճար, իսկ Կերչ-Փոթի և Փոթի-Կերչ ուղղությունների համար` 300 դրամ հավելավճար (Վառելիքի գների թանկացման հետ կապված այս տարվա մարտի մեկից ներառվել է վառելիքային հավելավճար (BAF): Կովկաս-Փոթի և Փոթի-Կովկաս ուղղությունների համար հավելավճար չի գանձվի: