ՌԱՀՀԿ նորանշանակ տնօրենն առաջին ասուլիսը տվեց
07/04/2011 16:57

ՌԱՀՀԿ նորանշանակ տնօրենն առաջին ասուլիսը տվեց

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրենի պաշտոնում այսօր իր անդրանիկ ասուլիսը տվեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ասուլիսը բացեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը` ներկայացնելով Կենտրոնի փորձագետների թիմը համալրած նոր անդամներին` քաղաքագետներ Էդգար Վարդանյանին և Սարո Սարոյանին:

Այս մասին տեղեկացնում են ՌԱՀՀԿ մամուլի ծառայությունից:

Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` ՌԱՀՀԿ վերլուծական-փորձագիտական հետազոտությունների նորանշանակ ղեկավարը հանգամանորեն ներկայացրեց օրախնդիր տարաբնույթ մարտահրավերների հանգուցալուծման իր տեսլականը, հույս հայտնեց, որ մամուլի հետ արդյունավետ համագործակցությունը, կատարածի մասին հաշվետվությունների ու աշխատանքի հրապարակայնության ապահովումը մեծապես կնպաստեն Կենտրոնի գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեն ուսումնասիրությունների, ինչպեսև նախատեսվող կազմակերպական միջոցառումների օգտակար գործողության գործակիցը:
 

ՌԱՀՀԿ նորանշանակ տնօրենն առաջին ասուլիսը տվեց