.jpg)
07/04/2011 18:37
Մեսսի. «Երբեք չեմ ցանկացել խաղալ Իսպանիայի հավաքականում»
Կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ երբեք չի մտածել Իսպանիայի հավաքականում խաղալու մասին: Այս մասին գրել է sport.es-ը: Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնի» մարզադպրոցի սան է:
«Երբեք չեմ ցանկացել հագնել Իսպանիայի ընտրանու մարզաշապիկը, քանի որ արգենտինացի եմ: Իմ սրտում երկու թիմ կա. խոսքն Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» մասին է: Միշտ ցանկացել եմ խաղալ միայն այդ թիմերում»,- ասել է Մեսսին: