Պիկե. «Իմ գոլը պատրաստել էինք մարզումների ընթացքում»
07/04/2011 18:51

Պիկե. «Իմ գոլը պատրաստել էինք մարզումների ընթացքում»

Իսպանական «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում տոնած հաղթանակից հետո գոհունակություն է հայտնել, որ իրեն հաջողվել է դառնալ գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է sport.es-ը: Իսպանիայի ընտրանու պաշտպանը «Շախտյորի» դարպասը գրավել է 53-րդ րոպեին` նպաստելով իր թիմի` 5:1 հաշվով հաղթանակին:

«Մեր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և նրա օգնական Տիտո Վիլանովան շատ ուրախացան իմ գոլի համար, քանի որ այն պարապմունքների ժամանակ կիրառված մարտավարական մտահղացումների արդյունք էր: Բայց մենք ոչ մի դեպքում չպետք է թուլանանք, այլապես Դոնեցկում մրցակիցը կպատժի մեզ»,- նշել է Պիկեն:

Պիկե. «Իմ գոլը պատրաստել էինք մարզումների ընթացքում»