.jpg)
Տեղի ունեցավ «Մարդը և տիեզերքը» ցուցահանդեսի բացումը
Այսօր տեղի ունեցավ «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) և ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը` շնորհավորելով բոլոր ֆիլատելիստներին, ապա նշելով, որ հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ՝ միջազգային և հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով:
«Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ) ՀՖՄ ի հետ համատեղ իրականացնում է հանրապետական և միջազգային նշանակության ցուցահանդեսներ, որոնց հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը: Նամականիշների՝ որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը կարևորագույն գործոն է երիտասարդության արժեքային համակարգի ձևավորման մեջ» - ասել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Նշենք, որ բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք և պատվավոր հյուրեր: Ցուցահանդեսը գործելու է ապրիլի 7-13-ը: