ՀՀ նախագահը մեկնել է Արմավիրի մարզ
07/04/2011 10:52

ՀՀ նախագահը մեկնել է Արմավիրի մարզ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում հանարապետության ղեկավարը մասնակցեց Այգեկ համայնքում նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Aysor-ի թղթակցի փոխանցմամբ` դպրոցի բացմանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

Ինշպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Այգեկ համայնքի Մուշեղ Մովսիսյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Արիստակեսյանը, դպրոցի կառուցումը սկսվել էր դեռ 2007-ին` պետբյուբյուջեի միջոցներով:

Դպրոցի ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են մոսկվաբնակ բարերար Ռուբեն Մանուկյանի միջոցներով: Նորակառույց շենքը, ըստ դպրոցի տնօրենի, կարող է հաճախել 183 աշակերտ: Նա նաև հայտնեց, որ արդեն մյուս շաբաթից աշակերտները կարող են իրենց ուսումը շարունակել:

Նշենք, որ Արմավիրի մարզ այցի շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի նաև Արևշատ համայնքի Արաքս թռչնաֆաբրիկա, ինչպես նաև կծանոթանա համայնքի ոռոգման համակարգի բարեկարգման աշխատանքների հետ:
 

ՀՀ նախագահը մեկնել է Արմավիրի մարզ