Վալդես. «Առջևում «Շախտյորի» հետ պատասխան խաղն է»
07/04/2011 18:47

Վալդես. «Առջևում «Շախտյորի» հետ պատասխան խաղն է»

Իսպանական «Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում դոնեցկյան «Շախտյորի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո ոգևորության մեջ չի ընկել: Թեպետ հաղթանակը տպավորիչ էր` 5:1, Իսպանիայի հավաքականի դարպասապահը, միևնույն է, նշել է, որ պայքարը դեռ չի ավարտվել:

«Առջևում ուկրաինական թիմի հետ պատասխան հանդիպումն է: Մրցակիցն առաջին խաղում ապացուցեց, որ ի վիճակի է գոլային պահեր ստեղծել: Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալի» հետ հնարավոր կիսաեզրափակիչ մրցակցությանը, ասեմ, որ «կլասիկոն» Չեմպիոնների լիգայում նշանակալից իրադարձություն կլինի»,- ասել է Վալդեսը:

Վալդես. «Առջևում «Շախտյորի» հետ պատասխան խաղն է»