Անչելոտտի. «Կարող եմ գլխավորել «Ռոման»
09/04/2011 14:30

Անչելոտտի. «Կարող եմ գլխավորել «Ռոման»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունից հետո լուրեր տարածվեցին, որ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա լոնդոնյան թիմին: Ինքը` մարզիչը, այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Ես պլանավորում եմ մարզել «Չելսին» նաև հաջորդ մրցաշրջանում, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից»:

«Ապագայի մասին խոսելն անշնորհակալ գործ է: Սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է պատահել,- ասել է Անչելոտտին «Sport Mediaset»-ին տված հարցազրույցում:- Չգիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում որտեղ կհայտնվեմ: Հնարավոր է, որ գլխավորեմ «Ռոման»: Միայն մի բան կարող եմ վստահ ասել. եթե առաջարկ ստանամ «Ինտերից», հաստատ կմերժեմ այն»:
 

Անչելոտտի. «Կարող եմ գլխավորել «Ռոման»