.jpg)
Անջելինա Ջոլին քիչ էր մնում զոհվեր լիբիացի ֆանատների ձեռքով
Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը` Անջելինա Ջոլին, որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան այցելել է Լիբիայի և Թունիսի սահմանին բացված լիբիացի փախստականների ճամբար:
«Դերասանուհու կյանքը, որն արդեն սովոր է էկզոտիկ և վտանգավոր երկրներ ճանապարհորդելուն, այս անգամ լուրջ վտանգվեց»,- տեղեկացնում է «ՌԲԿ.ռու»-ն:
Ջոլիի երկրպագուների բազմությունը հերթ էր կանգնել, որ սեփական աչքերով տեսնի` ինչպես է ճանաչված դերասանուհին գնում պաշտոնական անձանց հետ հանդիպման: Սկզբում դերասանուհու շատ երկրպագուներ գոռում էին, թե պատրաստ են մեռնել հանուն նրա: Բայց, մի քանի րոպե անց, խենթացած երկրպագուների ամբոխը ճեղքել է թիկնապահների օղակն ու ուղղվել դերասանուհու կողմ:
Հոլիվուդյան դերասանուհին ստիպված է եղել թաքնվել 30 թիկնապահներով և գնդացիրներովով զինված զինվորականերով շրջապատված վրանում: Տեղի ունեցածի պատճառով որոշվել է կրճատել դերասանուհու` Աֆրիկայում մնալու ժամկետը:
Ամեն դեպքում, Ջոլին հասցրել է կոչ անել միջազգային հանրությանը` ձեռնարկելու հնարավորը`փախստականների վիճակը թեթևացնելու համար: