Արա Հարությունյանը այցով այցելել է Մարտակերտ շրջան
09/04/2011 13:01

Արա Հարությունյանը այցով այցելել է Մարտակերտ շրջան

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է  Մարտակերտ շրջան, որտեղ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը հաշվետվություն է ներկայացրել: Ներկայացված տվյալներով` 2010 թվականին Մարտակերտում շարունակվել է շրջանի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարությունը:

«Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելի քան 19 միլիարդ դրամ է կազմել` շնորհիվ հանքարդյունաբերության: Շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5 միլիարդ 750 միլիոն դրամ: Իրականացվել են ավելի քան 8 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ, նախորդ տարվա համեմատ 51.5 %-ով ավելին:

Վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ առաջիկայում արվելու է ամեն ինչ Մարտակերտի նախկին փառքը վերականգնելու համար:

Մարտակերտն աշխատատեղեր ունենալու առումով հանրապետության մյուս շրջանների համեմատությամբ գերիշխող դիրքում է: Դրմբոնի հանքարդյունաբերության գործարանը, կառուցվող հէկ-երը և հեռանկարային մի շարք այլ ծրագրեր, վարչապետի խոսքով` աշխուժություն կմտցնեն ինչպես շրջանի, այնպես և հանրապետության կյանքում:

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի հրապարակած ցուցանիշներից մեկը գոհացրեց վարչապետին` ժողովրդագրական աճ է արձանագրվել: 2010 թվականին Մարտակերտի շրջանում ծնվել է 386 երեխա»,- հայտնում են Արցախի կառավարությունից:
 

Արա Հարությունյանը այցով այցելել է Մարտակերտ շրջան