Բուֆոնը կարող է բաց թողնել «Ջենոայի» հետ հանդիպումը
09/04/2011 13:15

Բուֆոնը կարող է բաց թողնել «Ջենոայի» հետ հանդիպումը

Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռ չի ապաքինվել գրիպից և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իտալիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ջենոայի» հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ դարպասապահը հիվանդացել էր «Ռոմայի» հետ անցյալ կիրակի տեղի ունեցած հանդիպումից մի քանի ժամ առաջ: Հաղթական այդ խաղում «Յուվենթուսի» դարպասը պաշտպանեց Մարկո Ստորարին:
 

Բուֆոնը կարող է բաց թողնել «Ջենոայի» հետ հանդիպումը