.jpg)
Գվարդիոլան ֆուտբոլիստներին արգելել է խոսել
«Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է հնարավորինս թուլացնել լարվածությունը: Այսօր հայտնի է դարձել, որ նա խաղացողներին արգելել է հարցազրույցներ տալ: Վերջիններս պետք է սահմանափակվեն միայն պաշտոնական մամուլի ասուլիսներով` հանդիպումներից առաջ:
«Բարսելոնի» ղեկավարությունն ընդունել է, որ Գվարդիոլայի որոշումը ճիշտ է, և անհրաժեշտ է սահմանափակել ԶԼՄ-ների հետ շփումները: