Միջազգային կազմակերպությունները կքննարկեն Լիբիային օգնությունը
09/04/2011 11:35

Միջազգային կազմակերպությունները կքննարկեն Լիբիային օգնությունը

Լիբիային օգնություն հատկացնելու նպատակով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Եգիպտոսում: Վզգլյադ.ռու-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Նրա խոսքով, հանդիպումը կկայանա Կահիրեում Արաբական պետությունների Լիգայի կենտրոնակայանում, իսկ այն կնախագահի ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ինչպես սպասվում է, մասնակիցները «մտքեր կփոխանակեն և կքննարկեն (միջազգային) կազմակերպությունների միջև համակարգումը լավացնելու հարցեր` Լիբիայի ներկայիս ճգնաժամի պայմաններում», ասել է Նեսիրկին:

Բացի ՄԱԿ գլխավոր քարտուղարից, մեկօրյա խորհրդաժողովին կմասնակցեն ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան, Աֆրիկական միության հանձնաժողովի նախագահ Ժան Պինգը, Իսլաական խորհրդաժողով կազմակերպության գլխավոր քարտուղար Էկմելեդդին Իսանօղլին ու Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կետրին Էշտոնը:
 

Միջազգային կազմակերպությունները կքննարկեն Լիբիային օգնությունը