Ոստիկանություն. ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 8500 մարդ
09/04/2011 10:26

Ոստիկանություն. ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 8500 մարդ

«Ապրիլի 8-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հանրահավաքը սկսվեց ժամը 18.15-ին:

Մասնակցում էր 8500 մարդ:

Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը:

Ժամը 19.20-ի սահմաններում կազմակերպիչների կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Օպերայի հրապարակ:

Բանակցությունների արդյունքում ոստիկանները թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում», - այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 
 

Ոստիկանություն. ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 8500 մարդ