Արմավիրում ծեծկռտուք է եղղել
09/04/2011 17:56

Արմավիրում ծեծկռտուք է եղղել

Երեկ երեկոյան ժամը 19.05-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի գագաթային մասի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Կամո Խլղաթյանը: Նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով: Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում գործող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը` նշելով, որ բենզալցակայանում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ապրիլի 8-ին ժամը 18.56-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Սուրեն Սուքիասյանը, 10-րդ դասարանի աշակերտ Է. Գ.-ն, 27-ամյա Աշոտ Մանուկյանն ու 26-ամյա Գագիկ Մանուկյանը, 27-ամյա Արտակ Պապոյանը և դեռևս չպարզված այլ անձինք, ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին և նրա եղբորը` 1977 թ. ծնված Գոռ Խլղաթյանին:

Ծեծկռտուքի ընթացքում Ս. Սուքիասյանն իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով երկու անգամ կրակել է: Այսօր Արտակ Պապոյանը բերման է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ` միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նշվում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:
 

Արմավիրում ծեծկռտուք է եղղել