.jpg)
430 մլն եվրո` Մեսսիի ու Ռոնալդուի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը, ինչպես տեղեկացնում է «Տերրիկոնը», ցանկանում է ձեռք բերել վերջին տարիների աշխարհի երկու ուժեղագույն ֆուտբոլիստներին` Լիոնել Մեսսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին: Արգենտինացու համար «քաղաքաբնակներն» առաջարկում են 250 մլն եվրո, իսկ պորտուգալացու համար` 180 մլն:
Հիշեցնենք, որ վերջերս թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խնդրել է իրեն հատկացնել 100 մլն դոլար տրանսֆերային գործարքների համար, իսկ շեյխերը որոշել են չմանրանալ, ինչն ուրախացրել է մարզչին:
«Եթե այդ երկու ֆուտբոլիստները տեղափոխվեն մեր թիմ, խոստանում եմ, որ չեմպիոնական կոչումը կնվաճենք արդեն հաջորդ մրցաշրջանում»,- հարցազրույցներից մեկում հայտարարել է Մանչինին: