.jpg)
12/04/2011 13:46
Անժելիկա Հայրապետյանը` Սանկտ Պետերբուրգի չեմպիոնուհի
Անժելիկա Հայրապետյանը, 7 հնարավորից վաստակելով 7 միավոր, դարձավ Սանկտ Պետերբուրգի մինչև վեց տարեկան շախմատիստների չեմպիոնուհի: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Անժելիկան, այսպիսով, գերազանցեց բոլոր սպասելիքները` արձանագրելով 100 տոկոսանոց արդյունք: Եվ հուսանք, որ այս երեխայից ապագայում նոր աստղ կծնվի շախմատային երկնակամարում: