.jpg)
«Ազադլիգ». Իլհամ Ալիևը չի կարողանում վերահսկել իր թիմին»
Իլհամ Ալիևի թիմը հաշվի չի նստում իր հետ: Դրա ակնհայտ օրինակը նրա թիմի` կոռուպցիայի դեմ պայքարը չընդունելն է: Օլիգարխները չեն հաշտվում նույնիսկ կոռուպցիան վերացնելու ուղղությամբ նրա կատարած թվացյալ քայլերի հետ: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
«Պատկերացրեք, Իլհամ Ալիևը խոսում է կոռուպցիայից և մենատիրությունից, ասում, որ պետք է դրա դեմ լուրջ պայքար տանել: Պատրանք ստեղծելու համար որոշակի քայլեր են կատարվում: Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում: Օլիգարխները դադարեցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող ապրանքների ներկրումը, արհեստական դեֆիցիտ ստեղծում և դրանով կանխում գների նվազումը:
Դա կատարվում է ինչպես պարենային, այնպես էլ` շինարարական ապրանքների բնագավառներում: Մեկ ամսվա ընթացքում խիստ բարձրացել են շինարարական ապրանքների գները, որովհետև այդ բնագավառը վերահսկող չինովնիկները միտումնավոր կերպով նվազեցրել են շինարարական ապրանքների վաճառքը` շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու համար»,- հայտնում է «Ազադլիգը» և հավելում, որ դա խոսում է այն մասին, որ Իլհամ Ալիևը չի կարողանում վերահսկել իր իսկ կողմից ստեղծված կոռումպացված օլիգարխներից բաղկացած թիմին: